Ռուս
հեռուստահաղորդավարուհի Տատյանա Լազարևայի նկատմամբ միջազգային հետախուզում է
հայտարարվել՝ «ահաբեկչությունն արդարացնելու» մեղադրանքով, գրում են ռուսական
լրատվամիջոցները։
Դա կապված է
նրա հարցազրույցի հետ, որում նա աջակցություն է հայտնել ռուսական քաղաքների վրա
անօդաչուների հարձակումներին։ «Դա սարսափելի է, բայց ես ուրախանում եմ»,- ասել է
նա:
2023 թվականի հուլիսին դատարանը հեռակա ձերբակալել է Լազարևային, նրան սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում։ Նա հեռացել է Ռուսաստանից 2022 թվականի փետրվարին և այժմ ապրում է Իսպանիայում՝ աջակցելով Ուկրաինային և քննադատելով Ռուսաստանի իշխանություններին։ 2022 թվականի հուլիսին նրան ներառել են Արդարադատության նախարարության ռեեստրում, իսկ 2024 թվականի հունիսին՝ «ահաբեկիչների և ծայրահեղականների» ռեեստրում։